Հրատապ թեմա Հայաստանում
Կայքեր` առողջապահական կազմակերպությունների համար
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջապահական կազմակերպությունների կայքերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող հետևյալ պահանջները:
- Առողջապահական կազմակերպության պաշտոնական կայքը բուժհաստատության կողմից պաշտոնապես տեղադրվող և տեղեկատվություն պարունակող կայք է:
- Առողջապահական կազմակերպության տնօրենի հրամանով նշանակվում է պատասխանատու անձ, որը պատասխանատու է ամբողջ տեղեկատվության տեղադրման և անհրաժեշտ ժամկետների պահպանման համար:
- Կայքը թարմացվում է համապատասխան տեղեկատվության առկայության դեպքում` ամիսը առնվազն մեկ անգամ:
- Կայքը թարմացվում է տրամադրված նոր տեղեկատվությունը տեղադրելու կամ հնացած, հրատապությունը կորցրած տեղեկատվությունը հանելու, արդիականացնելու միջոցով:
- Առողջապահական կայքերի կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվում են հետևյալ պահանջները:
- Մեր մասին (About Us): Կայքի այս էջում տեղադրվում են ընդհանուր տեղեկություններ բուժhաստատության մասին` անվանում, կազմակերպական իրավական ձև, ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված արտոնագրի վավերապայմաններ, բուժհաստատության հիմնադրման և զարգացման պատմություն և ղեկավարի ողջույնի խոսքը:
- Աշխատակազմ (Personnel): Կայքի այս էջում տեղադրվում է բժշկական հաստատության աշխատողների անուն-ազգանուններն ըստ ստորաբաժանումների, ինչպես նաև վերջիններիս կրթության ու մասնագիտական որակավորմանը վերաբերող տեղեկություններ (կենսագրական տվյալներ):
- Կառուցվածք: Կայքի այս էջում տեղադրվում է բուժհաստատության կառուցվածքը:
- Կանոնադրություն և ներքին կանոնակարգ: Կայքի այս էջում տեղադրվում են տվյալ բուժհաստատության կանոնադրությունը և ներքին կանոնակարգը:
- Մատուցվող ծառայություններ և գնացուցակ: Կայքի այս էջում տեղադրվում են բուժհաստատության կողմից մատուցվող ծառայություններն ու դրանց գնացուցակը:
- Պետպատվեր: Կայքի այս էջի առկայությունը անհրաժեշտ է այն դեպքում, երբ բուժհաստատությունը իրականացնում է բժշկական օգնություն և սպասարկում պետական պատվերի շրջանակներում: Տվյալ էջում տեղադրվում են բուժհաստատության կողմից պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունն ու պետպատվերի իրականացման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված փաստաթղթերը, ինչպես նաև բուժօգնության տրամադրման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
- Կապվեք մեզ հետ (Contact us): Կայքի այս էջում տեղադրվում են բժշկական հաստատության հետ կապի բոլոր միջոցների` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ, փոստային հասցե, իրավաբանական հասցե, այդ թվում նաև ՙթեժ գիծ՚ հեռախոսահամարները`լոկալ թեժ գծի և ՀՀ ԱՆ թեժ գծի հեռախոսահամարները, ինչպես նաև էլեկտրոնային կայքէջի միջոցով նամակներ գրելու և ընթացքին հետևելու համար տեղեկատվություն:
- Հաճախ տրվող հարցեր (FAQ): Կայքի այս էջում տեղադրվում են տվյալ բուժհաստատությանը հաճախ ուղղված հարցերն ու դրանց վերաբերյալ բուժհաստատության պարզաբանումները:
- Կարիերա (Careers): Կայքի այս էջում ներկայացվում են բժշկական հաստատության բոլոր թափուր աշխատատեղերն ու դրանք զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները:
- Ինչպես քարտեզով գտնել: Կայքի այս էջում բուժհաստատության տեղը քարտեզի վրա նշվում է գրաֆիկական ձևով:
- Օն լայն ծառայություններ և հերթագրում` առկայության դեպքում: Կայքի այս էջում տեղադրվում է «on-line» և/կամ հեռախոսով հերթագրվելու վերաբերյալ տվյալներ:
- Տեղեկատվություն պացիենտի համար: Կայքի այս էջում տեղադրվում է տեղեկատվություն, որը կարող է հետաքրքրել պացիենտներին, նրանց իրավունքները և բողոքարկման մեխանիզմները:
- Տեղեկատվություն մասնագետների համար: Կայքի այս էջում տեղադրվում է տեղեկատվություն, որը կարող է հետաքրքրել մասնագետներին (բժիշկներ, բուժքույրեր և այլն):
- Կարծիք թողնել` նայել կարծիքները: Կայքի այս էջում հաճախողները թողնում են իրենց կարծիքները:
- Ֆոտոալբոմ: Կայքի այս էջում տեղադրվում են տվյալ բուժհաստատությանը վերաբերող նկարներ:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն